
Գործադիրը 1 միլիարդ 150 միլիոն դրամ հատկացրեց համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Կառավարությունն այսօր որոշեց 1 միլիարդ 150 միլիոն դրամ հատկացնել Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի, Սյունիքի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ ներկայացվել են 518 ծրագրային հայտ, որից հավանության է արժանացել 483-ը: Այժմ ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթաց, կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հոկտեմբերի 17-ին ևս 403 միլիոն դրամ էր հատկացրել սուբվենցիոն կարգով ֆինանսավորվող ծրագրերի իրականացման համար
Մեկնաբանել