
Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց. մերժվեց 230 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորել:
Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրել էր Խաչատրյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդություն՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամ, որը մերժվել է:
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30–ին՝ դարձյալ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։
Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը:
Նրա մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:
Մեկնաբանել