HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկերի միության հայտարարությունը «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի և «Անելիք բանկ»-ի դատական վեճի վերաբերյալ

2019 թ․ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել  հօգուտ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության Բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Բանկերի միությունը, ուսումնասիրելով դատարանի վճիռն ու ծանոթանալով գործի մանրամասներին և փաստական հանգամանքներին, ինչպես նաև քաջատեղյակ լինելով       «Բ․Մ․Լ․Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գևորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող և հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին, մտահոգություն է հայտնում դատարանի նման վճռի առնչությամբ։

Բանկերի միությունը  գտնում է, որ գործը քննելիս դատարանը չի ելել արդարադատության բուն էությունից, ըստ ամենայնի, անտեսել է մի շարք էական հանգամանքներ և չի բացահայտել կարևորագույն փաստեր Գևորգ Աֆանդյանի գործելաոճի վերաբերյալ, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանց՝ գործի հետ կապը, արդյունքում ընդունելով մի վճիռ, որը՝

  • աննախադեպ է Հայաստանի բանկային համակարգի գործունեության ողջ պատմության մեջ,
  • ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ ուղի հարթելով անբարեխիղճ տնտեսվարողների կողմից նման շինծու դատական հայցերի միջոցով բանկերից գումար կորզելու համար,
  • հարվածի տակ է դնում հայաստանյան կայացած բանկային համակարգն առհասարակ,
  • վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ գոտու վարկանիշը։

Հայաստանի բանկերի միությունը Գ․Աֆանդյանի՝ հայաստանյան բանկերի հետ ունեցած դատական յուրաքանչյուր, և հատկապես ամենախոշոր՝ «ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ի հետ վեճը պահելու է ուշադրության կենտրոնում՝ մշտապես հետևելով իրադարձությունների զարգացման ընթացքին։ ՀԲՄ-ն հրավիրում է նաև պատկան մարմինների ուշադրությունը՝ գործի բազմակողմանի քննման, իրական փաստերի բացահայտման, տվյալ անձի և նման գործելաոճ որդեգրած մյուսների վարքագծին պատշաճ իրավական գնահատական տալու համար:

Միությունը վերաքննիչ դատարանից ակնկալում է գործի անաչառ քննություն և արդարացի որոշման կայացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter