
Փաշինյանն այցելել է զոհված հրշեջ-փրկարարի ընտանիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում քիչ առաջ այցելել է հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։
Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Հիշեցնենք, որ երեկ Վանաձորի հյուսիսում՝ Բազումի լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքները կատարելիս զոհվել էր մեկ փրկարար, մյուսը՝ վիրավորվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել