HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու դիմումները քննարկել 3 ամսում՝ 6 ամսվա փոխարեն

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ազգությամբ հայերին Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու դիմումները քննարկել 3 ամսում՝ 6 ամսվա փոխարեն։

Բացի այդ, առաջարկվում է ազգությամբ հայերին իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում։

Նման առաջարկություն է ներկայացրել Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ներկայում առկա են 20.000-ից ավելի անձանց Հայաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նախագահի հրամանագրեր, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ (ֆինանսական, անձնական և այլն) նշված անձինք չեն կարողանում ժամանել Հայաստանի անձնագիր ստանալ, այնինչ անձնագիրը համարվում է քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։

Արդարադատության նախարարությունն այս նախագծով առաջարկում է նաև չկատարած պարտականությունների պատճառով չդադարեցնել անձի Հայաստանի քաղաքացիությունը՝ ընդգծելով, որ այն հակասում է Սահմանադրության պահանջներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter