HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է Սևանա լճի շրջակայքում իրականացնել 887 հեկտար անտառի մաքրման աշխատանքներ

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է 2020-2022 թվականներին Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում իրականացնել անտառմաքրման աշխատանքներ։ Նախարարությունը նախատեսում է մաքրել 887 հա տարածք․ 2020-ին՝ 271 հա, 2021-ին՝ 381 հա, 2022-ին 235 հա։

Նման առաջարկություն է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝ վերջին տարիներին Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում լճի ջրի որակի և մաքրության վրա․

«Լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր»,- նշել է նախարարությունը։

Այս տարի անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր բարձրության վրա ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները և պարզել, որ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք։ Դրանից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։

«Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է՝  այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ»,- ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter