HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և նրա գլխավորած պատվիրակության:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Ընդունելությանն ունեցած իր ելույթում  Արցախի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաև Արցախի Հանրապետության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքներին։

Մասիս Մայիլյանն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կառույցների ներկայացուցիչներին հետևողական գործունեության համար՝ ուղղված Միացյալ Նահանգներում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումը հեռանկարներ է բացում ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում նոր հաջողություններ արձանագրելու համար։

Միջոցառման ժամանակ Մասիս Մայիլյանը Արցախի Հանրապետության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Հայ Դատի Միչիգան նահանգի հանձնախմբի համանախագահ Լարա Ներսեսյանին հանձնել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter