HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

550 միլիոն դրամ հափշտակածներից մեկն ազատվել է Ստեփանավանի աղբահանության ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից

Ստեփանավանի քաղաքապետի որդու հետ 550 միլիոն դրամ հափշտակած, հետագայում նոր պաշտոն ստացած Հրաչյա Սուքիասյանն ազատվել է Ստեփանավանի աղբահանության ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Ստեփանավանի քաղաքապետարանից: «Ստեփանավանի աղբահանություն իրականացնող կազմակերպության պետ նշանակված Հրաչյա Սուքիասյանը ժամանակավոր պաշտոնակատար էր ի սկզբանե, և սահմանված էր երեք ամիս ժամկետ. այդ ժամկետը լրացել է, և Հրաչյա Սուքիասյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, այդ պաշտոնում առաջարկվում է Սամվել Խարազյանի թեկնածությունը, որը զբաղեցնում էր տեղակալի պաշտոնը և այժմ պետի ժամանակավոր պաշտոնակատար է»,- հայտնեց քաղաքապետի մամուլի քարտուղարը:

«Հետք»-ը գրել էր, որ Ստեփանավանի քաղաքապետի որդու` Ալբերտ Ղարաքեշիշյանի հետ հանցավոր սխեմայի մասնակիցները տարբեր պաշտոններում են նշանակվել Ստեփանավանի աղբահանության նորաստեղծ ՀՈԱԿ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter