Հրդեհը բռնկվել էր «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գործող պահեստում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է որ «Էրեբունի» օդակայանի հրդեհը բռնկվել է օդակայանի տարածքում գործող պահեստում։
Ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը (1350 քմ), պահեստի ներսում գտնվող «ՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, 4 հատ տարբեր նշանակության հաստոց, ինքնաթիռի 2 շարժիչ և անվադողեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել