HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը ստորագրել է Շվեդիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը

Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրեց Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

«Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ կբացի հայ-շվեդական փոխհարաբերություններում և կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցությանը բազմաթիվ այլ ոլորտներում»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter