HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հետքի» հոդվածի և քաղաքացու բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել

«Քաղաքացին տեղյակ չէր, որ իր անունից շինթույլտվություն ստանալու համաձայնագիր է տրվել» վերտառությամբ «Հետքի» հոդվածի ուսումնասիրության և Ավետիք Չախալյանի` դատախազություն, ոստիկանություն փոխանցած դիմումի քննության արդյունքում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Քրեական գործը հարուցվել է փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով։

Քաղաքացին տեղյակ չէր, որ իր անունից շինթույլտվություն ստանալու համաձայնագիր է տրվել

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Հետք»-ը նյութ էր հրապարակել Արցախի փողոցում իրականացվող շինարարության մասին։

Հայտնել էինք, որ Երևանի Աճեմյան փողոցի բնակիչ Ավետիք Չախալյանը պայքարում էր իր տանը կից կատարվող շինարարություն իրականացնողների դեմ` չիմանալով անգամ, որ այդ շինարարության կատարման համար իր անունից համաձայնություն է տրվել։ Իր տված համաձայնության մասին Չախալյանն առաջին անգամ մեզնից էր լսել, իսկ «Հետքին» այդ տեղեկությունը հայտնել էր տարածքի սեփականատեր Դավիթ Ահարոնյանը։ Նա պնդել էր, որ շինարարությունը սկսելու համաձայնագիրը ստանալու համար Չախալյանի քրոջը (Նարինե Չախալյան-հեղ.) ու նրա որդուն (Սուրեն Բադալյան-հեղ․) 5000 դոլար գումար է տվել, որի մասին, ըստ Ահարոնյանի, Ավետիք Չախալյանը տեղյակ է եղել։ 

Ավետիք Չախալյանը «Հետք»-ին հայտնեց, որ օրեր առաջ է ստացել քրեական գործի հարուցման որոշումը, որում նշված է եղել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քույրը՝ Նարինե Չախալյանը, բացատրություն է տվել, որ եղբոր բանավոր համաձայնությամբ ստորագրել է եղբոր և մոր փոխարեն և Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի դիմաց համաձայնագիրը փոխանցել այլ անձի։

«Քույրս ընդունում է, որ գումար է վերցրել։ Ոստիկանությունում հետաքննության ժամանակ չի հրաժարվել։ Ինձ ասում է՝ այդ ժամանակ այդ գումարը ինձ համար մեծ բան էր, ես պետք է անեի, որովհետև կործանվում էի, ինձ փող էր պետք»,- ասաց Ավետիք Չախալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter