HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն Այգեձորում այցելել է արևադարձային այգի

Այգեձոր սահմանամերձ համայնքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մելս Բաբայանի հիմնած արևադարձային այգի։

Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, 78-ամյա գյուղատնտեսը հիմնել է յուրօրինակ արևադարձային բույսերի և ծառատեսակների այգի։ Խնձորենու և սալորենու կողքին նա աճեցնում է կիվիի, բանանի ծառեր և արմավենիներ:

Նախագահը շրջել է այգում, զրուցել սրտացավ այգետիրոջ հետ, հետաքրքրվել բերքի իրացմամբ և հաջողություններ մաղթել նրան: «Մելս Բաբայանին հանդիպեցինք, ով կյանքի մի մասը ծննդավայրից դուրս անցկացնելուց հետո վերադարձել է և այգի գնել: Այս այգու մեջ ստեղծագործություն կա, դրանում կան մեր ավանդական ծառերը, մրգերը, բանջարեղենը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը՝ ողջունելի համարելով, որ դրանց կողքին այգու տերը փորձում է, օրինակ, արմավենի աճեցնել: «Սրա մեջ իմաստ կա,-ասել է նախագահը,-քանի որ փորձելով անհնարինը՝ հաճախ կարող ես տարօրինակ արդյունքներ ստանալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter