HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

տար-անցիկ

տար-անցիկ

սենյակն ու դուրսը

սենյակը տաքանալու շանս ունի,

սենյակը չի ենթարկվում

սահմանված է որպես պտույտի ավարտ

հնարավոր ձեւերով սահմանված է որպես –դու։

փոփոխությունը, որ հրապարակն է

նույնպես սահմանված է,

եւ հրապարակն այդ չի ենթարկվում

հնարավոր ձեւերով սահմանվում է որպես –դու։

տար-անցիկ միջնորդությունը, 

որ ապահովություն է թվում,

չի կարող թեքվել։

(․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․) 

չկա տարածությունը միջանկյալ, 

որից հետո կամ առաջ 

կարող է պատահել այնպես,

որ այն անհետանա, սկիզբ դառնա։

տեղը, որտեղից դուրս եկար,

չի կարող պայմանավորել քեզ։
ուրեմն ես սենյակն եմ,

ուրեմն ես հրապարակն եմ

ես եմ միջանկյալը,

որ կրում է։

հիմա ընդ-հատված․ 

այն պահից սկսած, 

երբ սենյակը տաք է

չես կարող խոսել հարաբերության մասին

առնչությունը մնում է

բացվելու պահը

եթե չես հրաժարվել մաս լինել։ 

եթե այն, ինչ կա, նաեւ դու ես, 

քեզնից է, քեզ հետ։ 

09112019



***

մեռնողին մոռանալը 

Վիրջինիան մեռավ․

ճոճաթոռից թափով վեր կացա․

պատը վնասվեց։ 

պատն իմը չէ։ 

Վիրջինիայի մահն իրենը չէ։ 

կինը, որ սիրեց ամուսնուս, 

սիրեց նախ ինքն իրեն

ես մտածում եմ իր մասին։ 

հնարավոր է՝ մեծ վթար տեղի ունենա, 

հետո պարզվի, որ մեքենայում ոչ ոք էր, 

եւ լինի առաջին վթարը, 

որտեղ զոհ չկա

այդպես կարող է 

Վիրջինիան մեռնելհաստատ։ 

այդպես Վիրջինիան մեռավ երեկ, այսօր, վաղը 

վաղվա ընթացքում մեռնելը կեսօր էր, 

արեւը ծակում էր գանգը։ 

մազերս չորացնում եմ, 

ոտքերս, մազերիցս թաց, 

ավելի շուտ են հարմարվում։ 

եվ այդ վաղն էլ երեկ էր, 

եւ դրանից առաջ։ 

ուրեմն Վիրջինիայի մահը երե՞կ էր

ուրեմն պատս արդեն վնասվա՞ծ է

ուրեմն պատն իմը չէ։ 

պատը, 

պատը, 

պատը, 

պատն իմը չէ։

 

09092018

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter