HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մանվել Գրիգորյանը ցանկություն է հայտնել ներկայանալ դատարան․ նիստն ընդմիջվել է

Մանվել Գրիգորյանը ցանկություն է հայտնել «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել դատարան և մասնակցել իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին։

Այսօրվա նիստին, սակայն, դատարան չէր բերվել, քանի որ որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել տեղափոխման հետ կապված։ Այս մասին դատական նիստի մեկնարկին հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը: «Տեղեկատվություն չկա նրա ներկայության անհնարինության վերաբերյալ, և որ նրա ներկայությունը կբացառվի, առաջիկա մի քանի ժամվա ընթացքում նրան հնարավոր է տեղափոխեն»,- հայտնեց դատավորը, որից հետո նիստն ընդմիջեց մինչև ժամը 14․00-ն։

«Այսօր ես այցելել եմ «Նաիրի» ԲԿ, Գրիգորյանը հայտնել է, որ պատրաստ է գալու, բժշկուհին թույլատրել է, սակայն սիստեմայի տակ է, շատ դժվար է կազմակերպել տեղափոխումը»,- Մանվել Գրիգորյանին՝ դատարան ներկայացնելու վերաբերյալ նշեց Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը։

Նիստին ներկայացել էր Նազիկ Ամիրյանը, մինչև դատական նիստի մեկնարկն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իր անվանն առնչվող մեկ այլ ընկերության՝ «Հայապակի» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունն ու դատախազությունը հաղորդագրություն էին տարածել՝ նշելով, որ պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերեւույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները: Հաղորդագրության մեջ նշված է, որ Կառավարության 2001 թ․ թիվ 90 որոշմամբ, գույքն օտարվել է Ն․Ա․-ին։

«571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել է Նազիկ Ամիրյանը: «Հայկական ժամանակի» հետ զրուցում  այս մասին հայտնել էր փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։

Նազիկ Ամիրյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նա հայտնեց, որ գործարանի վրա մեծ ջանք է թափել: «Հանել մի նյութ են գցել հանրության առաջ, դա անբարոյականություն է»,-  հավելեց Ամիրյանը։ Նազիկ Ամիրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, նաև տեղյակ չէ, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվել։

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից: Նրան տեսակցել կարող է անձը, ով համարվում է նրա օրինական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մանվել Գրիգորյանը կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է հափշտակություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter