HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյան. «Հայաստանն ու Նիդերլանդները հարաբերությունները զարգացնելու մեծ հնարավորություն ունեն»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության  հաղորդմամբ, շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա առավելագույնը կանի հայ-նիդերլանդական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Մեծություն Նիդերլանդների թագավորին ու Նիդերլանդների ժողովրդին:

Դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը նշել է, որ Նիդերլանդները շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ, և, որպես դեսպան, ինքն ամեն ինչ կանի՝ առաջիկայում ևս ամրապնդելու այդ հարաբերությունները: Նա ասել է, որ Հայաստանում եղել է 15 տարի առաջ, իսկ այժմ կփորձի հնարավորինս շատ լինել այստեղ:

Նշելով, որ Հայաստանը դեռ անցյալ դարի 90-ականներից դեսպանություն է ունեցել Նիդերլանդներում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ եղել է Հայաստանի առաջին դեսպանը և պատիվ է ունեցել հավատարմագրերը հանձնել Նորին Գերազանցությանը: «Նրա հետ մեր բոլոր հանդիպումներից հիանալի հիշողություններ են մնացել»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից,-նշել է նա: -Հայաստանը սերտորեն համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր երկրի առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ, և այստեղ փոխգործակցության հնարավորությունները մեծ են»:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, ֆինանսական, բանկային սեկտորներում, կարևորվել են մշակութային փոխանակումները: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Նիդերլանդները նաև իր խորհրդարանական ժողովրդավարության հարուստ փորձով կարող է օգտակար լինել Հայաստանին:

Մեկնաբանություններ (1)

Maurice Kerens - Holland Trade Support
I have been specialised in cooperation with the Netherlands and Armenia en Georgia for over 20 years. The Dutch government has funded many project in both countries. Cooperation is very important, Certainly in the agricultural sector. I am confident that this ambassador will also be committed to this and wish her success.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter