HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Իջևանում համայնքապետի ընտրություն կանցկացվի մարտի 15-ին՝ նախատեսված դեկտեմբերի 8-ի փոխարեն

Տավուշի մարզի Իջևան համայնքում համայնքի ղեկավարի ընտրությունը դեկտեմբերի 8-ի փոխարեն կանցկացվի 2020 թվականի մարտի 15-ին՝ համայնքի խոշորացումից հետո։

Նախատեսվող ընտրության հետաձգումը այսպես պարզաբանեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ի պատասխան մեր հարցի՝ արդյոք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված ժամկետում չպետք է նշանակվեր համայնքի ղեկավարի ընտրությունը, նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը նշեց, որ սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելուց հետո Կառավարություն է ներկայացվել որոշման նախագիծ՝ առաջարկելով դեկտեմբերի 8-ին Իջևանում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Սակայն, պայմանավորված «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու հանգամանքով, Կառավարությունը նպատակահարմար է համարել համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները նշանակել համայնքի միավորման գործընթացից հետո։ Նշենք, որ օրենքի առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Իջևան համայնքի կազմում ներառել 19 բնակավայր։

Օրենքների նախագծերի փաթեթն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ պետաիրավական ու փորձագիտական եզրակացության, որը հետագայում պետք է ներկայացվի Կառավարության հաստատմանը, ապա` Ազգային ժողով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ից Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Ղալումյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter