HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահը չի կարող իրավունքի ուժով մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին. նախագծերը չընդունվեցին

Ազգային Ժողովի նախագահը չի կարող իրավունքի ուժով մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ դեմ քվեարկեց նախագծերին:

Նախագծերի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն էր: Քվեարկվող նախագծերից մեկն էլ« ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքն էր, որի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ քվեարկությունը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` նշելով՝ քանի որ իրենց առաջարկը չի ընդունվել, իրենք դեմ են քվեարկելու: Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկել էր, որ բոլոր խմբակցությունների ղեկավարները կարողանան մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին:

Նախագծերի հեղինակ Աննա Կարապետյանն արձագանքեց` խնդիրը Սահմանադրության մեջ է, քանի որ ԱԺ նախագահին Սահմանադրությամբ տրված լիազորությունները նույնը չեն, ինչ խմբակցության ղեկավարին տրված լիազորությունները:

«Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել, ու դեմ եք քվեարկել, ձեր խնդիրն է»,- ասաց Կարապետյանը:

Նախագծերը մերժվեցին 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քվերակության նման պատկերը անսպասելի էր քաղաքական մեծամասնության համար: Քվեարկությունից անմիջապես հետո «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը քարտուղարությունից վերցրեց քվեարկության արդյունքները և դուրս եկավ նիստերի դահլիճից:

Հիշեցնենք նաև, որ Կառավարությունը չնայած դրական եզրակացություն էր տվել նախագծին, սակայն այնքան էլ կողմ չէր քաղաքական մեծամասնության նման առաջարկին, քանի որ Կառավարությունից հիշեցրել էին, որ Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության լիազոր մարմին է, և պետք է խորհրդին անդամակցեն գործադիր իշխանության ներկայացուցիչները:

Մինչ այժմ ԱԺ նախագահն Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցել է վարչապետի հրավերով:

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
Սովորական մարդկային մտածողությամբ նման օրինագիծ ներկայացնելը նշանակում է՝ վարչապետ ջան, մենք քեզ շատ ենք սիրում՝ ավելին, քան դու կարծում ես, և որպեսզի անընդհատ նեղություն չքաշես Միրզոյանին հրավիրելու՝ մենք օրենսդրորեն այդ հարցը կլուծենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter