
Բոլոր համայնքապետերը կպարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:
Հիշեցնենք, որ այս փոփոխություններով` եկամուտների հայտարարագիր են պարտավորվում լրացնել բոլոր համայնքապետերը: Գործող կարգավորումներով` եկամուտների հայտարարագիր են լրացնում միայն 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները:
Եթե նախագիծն ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, ապա օրենքը կգործի 2020 թվականից, հետևաբար բոլոր համայնքապետերը պարտավորված կլինեն եկամուտների հայտարարագիր լրացնել նաև 2019 թվականի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել