HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաշատի հիմնական դպրոցն այս տարի առաջին դասարան չի ունեցել

Ծաղկաշատի հիմնական դպրոցն այս տարի առաջին դասարան չի ունեցելԴպրոցում 11 աշակերտ է սովորում: Հաջորդ ուսումնական տարում 1-ին դասարանում դպրոցը կունենա երկու աշակերտ: Սակայն 2021թ.-ին և դրանից հետո ևս 4 տարի դպրոցը նորից 1-ին դասարան չի ունենա:

Ծաղկաշատի հիմնական դպրոցի շենքում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի միջոցով նախակրթարան է բացումՆախակրթարանը բացվելու դեպքում սկզբում երկու երեխա կընդգրկվեն: Սեպտեմբերից այդ երեխաները դպրոց կգնանՆախակրթարանն առաջիկա 5 տարիներին չի գործի՝ Ծաղկաշատում մանկապարտեզային տարիքի երեխաներ չլինելու պատճառով«Լիարժեք կյանք» ՀԿ-ի փորձագետ Հայկ Մկրտչյանն ասում է՝ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը խոստացել է նախակրթարանին աշխատողների երկու հաստիք տրամադրել:

«Մեկ երեխայի դեպքում էլ նախակրթարանը կարող է գործել»,- բացատրում է Հայկը: Ծաղկաշատի հիմնական դպրոցում գործում է համակցված 3 դասարան՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանները միացված են: Երկրորդ դասարանում սովորում է մեկ, 3-րդ և 4-րդ դասարանում՝ 2-ական աշակերտ:

«Ասում են 5 աշակերտ են, բայց մեկ դասաժամում երեք դասարանի ծրագիր ենք իրականացնումՊետք է դա ավարտին հասցնենք 45 րոպեի ընթացքում, որն անհնարին է»,- ասում է արձակուրդի մեջ գտնվող տնօրենին փոխարինող ուսուցչուհի Սուսաննա Մելիքսեթյանը: Ծրագրային պահանջներն ավարտին հասցնելու համար ուսուցչուհին ասում է, որ ստիպված դասերից հետո աշակերտներին իր տուն է հրավիրում՝ լրացուցիչ պարապելու: Համակցված 5-րդ և 6-րդ դասարաններում սովորում են երեք աշակերտներ: Դպրոցի երեք աշակերտներ ունեցող 7-րդ դասարանը համակցված չէ:

«Այդ դասարանում շատ հեշտ է աշխատելը»,- ասում է Սուսաննա Մելիքսեթյանը: Դպրոցը չունի նաև 8-րդ և 9-րդ դասարաններ, մյուս տարի կունենա 8-րդ դասարանՍուսաննայի ասելով՝ եթե Ծաղկաշատում ապրելու նորմալ պայմաններ ստեղծենդպրոցն էս վիճակում չի լինի

«Հիմա ծնողները երեխաներին ցանկանում են ուղարկել նաև սպորտի, երաժշտական դպրոց: Ուզում են երեխաներին այլ ուղղություններով զարգացնել, իսկ դրա պայմանները մեր դպրոցում և գյուղում չկան: Պետք է ստեղծել»,- ասում է Սուսաննա Մելիքսեթյանը

Ծաղկաշատի դպրոցը նաև մաթեմատիկայի մասնագետ չունի, այժմ 5, 6, 7-րդ  դասարանների մաթեմատիկայի ուսուցչի մրցույթ է հայտարարված: Փոխարինող ուսուցչուհի Անահիտ Մակինյանը սովորում է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսում: Անահիտը պատմեց, որ սկզբում իր համար անսովոր է եղել ֆիզիկա և մաթեմատիկա դասավանդելը: Նա Ծաղկաշատի հիմնական դպրոցն է ավարտել: Հետո Ախթալայի թիվ 1 դպրոցում շարունակել է ուսումը: Անահիտ Մակինյանը 5-6-րդ համակցված դասարանում շաբաթը 5 ժամ դասավանդում է մաթեմատիկա, 7-րդ դասարանում դասավանդում է երկրաչափություն, հանրահաշիվ, ֆիզիկա առարկաները:

«Ես, իհարկե, տանը պատրաստվում եմ դասերին, որ դպրոցում կարողանամ ուսուցանել աշակերտներին»,- պատմեց Անահիտը: 

Մանուշակ Մարուքյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Ծաղկաշատի դպրոցում է 2018թ.-ից. «Դպրոցում անգլերեն սկսում ենք դասավանդել 3-րդ դասարանիցԴասավանդում եմ երեք դասարաններում՝ 10 աշակերտի: Չեմ ասի, որ այս պահին շատ-շատ մեծ ձեռքբերումներ ունենք, բայց քանի որ աշակերտները սիրում են ու բարեխղճորեն հանձնարարությունները կատարում ենուսումնական ծրագրով համապատասխան մակարդակով արդեն գիտեն առարկան»,- ասում է Մանուշակը:

Մանուշակ Մարուքյանը վանաձորցի էՍովորել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում: Այս պահին «Դասավանդիր Հայաստան» ծրագրով սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռավար ուսուցման համակարգումՄանուշակը համալսարանում դասերին չի մասնակցումբայց քննություններն ու մնացած այլ հանձնարարությունները դպրոցական արձակուրդների ժամանակ գնում, հանձնում էՆա նաև Վ. Բրյուսովի անվան համալսարանում անգլերենի ուսուցման մանկավարժություն է սովորում:

Մանուշակ Մարուքյանը դժգոհեց, որ համակցված դասարաններում դասավանդելը շատ բարդ է, եւ չի հաջողվում տարբեր դասարանների աշակերտներին մաքսիմալ գիտելիքներ տալանգլերեն խաղ կազմակերպելգործնական դաս անցկացնել կամ բանավոր քննարկում անել:  

«Շատ ցանկալի կլիներ, որ առանձին լիներ տարբեր դասարանների աշակերտների ուսուցումը»,- ասաց ՄանուշակըԱսում է՝ այն, ինչ համակցված դասարանում չի հաջողվում ուսուցանելնա դասերից հետո է անում:

Ծաղկաշատը 250 բնակիչ ունի: Վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանն ասում է՝ գյուղում 10-ից ավելի երիտասարդներ կան, բայց չեն ուզում ամուսնանալ: «Որ ժամանակին ամուսնանանդպրոցն աշակերտների պակաս չի ունենա»,- կատակով ասում է վարչական ղեկավարը:

Մանուշակ Մարուքյանն ասում է, որ չի ցանկանա իր ողջ կյանքն անցկացնել Ծաղկաշատում«Այստեղ իրոք դժվար է կյանքը: Երիտասարդները Ծաղկաշատում ուղղակի ձանձրանում են»,- բացատրում է ուսուցչուհին:

Համայնքների խոշորացումից հետո Ծաղկաշատում բան չի փոխվել, այդպես էլ մնում մոռացված գյուղ: Սուսաննա Մելիքսեթյանի ասելով՝ Ծաղկաշատում կյանքը փոխելու համար նախ պետք է նորոգել գյուղի ճանապարհը: Վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանն ասում է՝ ով գյուղի ճանապարհով մեկ անգամ բարձրանում է Ծաղկաշատ, Ծաղկաշատի անունը ուզում է մեկընդմիշտ մոռանալ: «Հետք»-ն անդրադարձել է Ծաղկաշատի 9 կմ երկարությամբ ճանապարհի անանցանելի վիճակին: Անցած ամիսների ընթացքում ճանապարհի վիճակն ավելի է վատացել: Սամվել Թանդիլյանի խոսքով՝ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը ճանապարհին մեկ ավտոմեքենա աղացած ասֆալտ է թափել, իբր վերանորոգելու համար:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեզ հայտնեց, որ 2020 թվականին նույնպես չեն կարող կապիտալ վերանորոգել Ծաղկաշատի ճանապարհը:

«Մյուս տարի նախատեսել ենք կապիտալ վերանորոգման ենթարկել Մոտկորի գյուղերի ճանապարհները, որոնք նույնպես վատ վիճակում են: Ծաղկաշատի ճանապարհի բարելավումն առայժմ պետք է ապահովել համայնքի բյուջեի միջոցներով»,- ասաց մարզպետը: Ա. Ղուկասյանը խոստացավ այդ մասին հատուկ հանձնարարական տալ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter