HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խորհրդի կազմից, ինչի մասին արդեն իսկ գրավոր տեղեկացրել է Կառավարությանը: Վազգեն Մանուկյանի նամակը՝ ուղղված Հանրային խորհրդի անդամներին, ներկայացնում ենք ստորև.

«Սիրելիգործընկերներ,

Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային  խնդիրների շուրջ, նպաստել մեր  քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն:

Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում:

Այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և  քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է:

Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն:

Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:

Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք:

Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը:

Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: 

Սիրելի՛ գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շատերիդ հետ հետաքրքիր ու դժվարին ճանապարհ ենք անցել դեռևս 2009 թվականից՝ փորձելով  ստեղծել քաղաքակիրթ հարթակ, ձևավորել հանրային նոր մշակույթ, գտնել փոխզիջումային լուծումներ հասարակության ու իշխանության միջև ծագած խնդիրների, վեճերի և լարվածության ժամանակ:  

Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել  իր նպատակներին»:


Լուսանկարը՝ primeminister.am-ից

Մեկնաբանություններ (2)

Andreas
There's a church built since 4th century AD with the birth of Christ, then there were no Turks, no Aziks,no Russians and no Muslim faith. That's what pissed Putin off. He hates Armenians & truth.This is The Kremlin Paradox.However, the land must belong to Azeri the whim of Putin. They say Putin was recruited in Turkey before 1992 and finally made his Turkish gambit over the Armenians since 1994. He is genius. 25 years to wait for his triumph...Great job for the lucky general, a huge calamity for unlucky Armenian people ruled by putins' agent nikol... The truth is in the Treaty of Sèvres 1920 - in the map of the treaty of Wilson's Armenia. There marked the border of Eastern and the Western Armenia exactly. Who is the occupier here? The truth infuriates Putin, Turkey and Azeri. What about the UN ? For the truth or for the lie. "When the cat's away, the mice will play" a dangerous game. All tweets were already sent to Mr. Putin personally as well. He must know that we found out that his play was dishonest and Nikol his agent - a Joker disaster for Armenian People. God Bless Armenian People. Nagorno-Karabakh and Nakhichevan were transferred temporarily to Azerbaijan in January 1924 only for 10 years, and not forever. Moreover, after the collapse of the USSR, this fact was hidden from the UN and Russia was trying to falsify the whole world. Nevertheless, they had created a false ideology about the territorial integrity. Of which country? The USSR or republics (not countries) appeared after the USSR. USSR is gone and the borders with it. Thus, the aggression of one country with the support of another (moreover, not leaving the former USSR) in order to impose its falsified right is a crime against humanity. That is why; the UN should be concerned about these falsifications. UN must convince the former countries of the USSR to sit at the table, and relying on de facto rules (as there was no clear piece of legal map from the USSR will decide their borders. De jure, no impossible-USSR is not exist anymore that is Putin's whim and he is trying to do it now. Putin is suspected of war crimes in Georgia, Moldova, Ukraine, Belarus, and mainly in the South Caucasus / Armenia. Do not be afraid to announce that to cowardly Putin all over the world. Write, why did you keep silence of death? Writing of one person will not change anything, but writing of 10 million will put Putin in grave. Understand naive and blind Armenians. Flood the congress with letters, get read of your fear and stop acting or waiting like an idiot. What about Mr. Vazgen Manukyan - Are you going to cancel that shameful illegal agreement and oppose to Mr. Putin and ask help from Minsk Group? If not - Then you have nothing to do in the new position. Let someone a brave and patriot to be nominated who can show Putin his finger. Thank you for Reading.
Vahan Bournazian
Please tell us how the Public Council ever achieved anything for the poor, or how it ever combated corruption, or how it ever did anything materially meaningful.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter