HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Ռեստարտ»-ի անդամների և Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով նիստերը չեն կայանում

«Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսկարյանի, Հրաչյա Խլղաթյանի և Յուրի Ավագյանի կողմից Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործով դատական նիստերը չեն կայանում, անընդհատ հետաձգվում են։ Այսօր նշանակված նիստը եւս չկայացավ։

Դատավոր Դավիթ Հարությունյանի աշխատակազմից «Հետքին» տեղեկացրին, որ նիստը չի կայացել, քանի որ ամբաստանյալների պաշտպաններից Արմեն Խաչատրյանը մեկ այլ նիստով զբաղված է, եւ չի կարող ներկայանալ նիստին։ Դատավորի աշխատակազմից հայտնեցին նաեւ՝ քանի որ գործով դեռեւս դատաքննություն սկսված չէ, նիստի օրերը չեն հարմարեցվել կողմերի հետ։ Հաջորդ նիստի վերաբերյալ որեւէ տեղեկություն այս պահին չկա։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Հարությունյանն այս գործով նշանակված երրորդ դատավորն է, նախաքննության ավարտից հետո գործը մակագրվել էր դատավոր Աննա Դանիբեկյանին, վերջինիս արձակուրդում գտնվելու պատճառով այն մակագրվել էր դատավոր Նելլի Բաղդասարյանին, նրա՝ ժամանակավոր անաշխատունակության պատճառով նիստը հոկտեմբերի 21-ին մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին։

Հիշեցնենք, որ 2019-ի մարտի 4-ին «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, սակայն գործողությունը ավարտին չէին հասցրել, այն կանխել էր ոստիկանությունը։

Հ. Գ. Նյութի հրապարակումից հետո «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը եւ փաստաբան Կարապետ Բադալյանը արձագանքեցին, որ դատական նիստը չի հետաձգվել իրենց պատճառով։ «Հետքի» հետ զրույցում Կարապետ Բադալյանն ասաց, որ իրենք դատական նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել. «Ես կարծում եմ, որ դատական նիստի պատշաճ ծանուցված չլինելու պատճառով նիստը չի կայացել, ես, ամբաստանյալներից երկուսը ծանուցում չենք ստացել, կարծում եմ ՝ հիմք է դատական նիստը հետաձգելու համար»,- նշեց փաստաբանը։

Լուսանկարում՝ Դավիթ Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter