HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանի 2020 թվականի բյուջեն կկազմի 107 միլիարդ դրամ, սակայն կունենա 9 միլիարդ դրամի պակասուրդ

Երևանի քաղաքապետարանն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» ավագանու որոշման նախագիծը։

Նախագծից պարզ է դառնում, որ Երևանի 2020 թվականի բյուջեն ունենալու է 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ։

Մասնավորապես՝ քաղաքային բյուջեն կունենա 107 միլիարդ 120 միլիոն դրամի եկամուտ, սակայն ծախսերը կկազմեն 116 միլիարդ 232 միլիոն դրամ։

Քաղաքապետարանը նախատեսում է բյուջեի պակասուրդը լրացնել փոխառու միջոցների և համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդների հաշվին։

Համեմատելով Երևանի 2019-2020 թվականների բյուջեի նախագծերը պետք է նշենք, որ մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն առավել նվազ էր, դրա հետ մեկտեղ քիչ էր նաև բյուջեի պակասուրդը։ Մասնավորապես՝ 2019 թվականի համար Երևանի բյուջեն կազմում էր 83 միլիարդ 77 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 84 միլիարդ 346 միլիոն դրամ։ Այսինքն՝ բյուջեն նախորդ տարի ուներ 1 միլիարդ 269 միլիոն դրամի պակասուրդ՝ այս տարվա համեմատությամբ գրեթե 7 միլիարդ դրամով քիչ։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 27-ին՝ ժամը 11.00-ին, քաղաքապետարանում կազմակերպելու է հանրային բաց լսումներ 2020 թվականի բյուջեի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter