HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարդգես Գասպարին պաստառի պատճառով հեռացվեց դատական նիստերի դահլիճից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին ակտիվիստ Վարդգես Գասպարին հեռացվեց նիստերի դահլիճից: Նա իր հետ պաստառ էր բերել դատարան, որը պարզեց Քոչարյանին դատական նիստերի դահլիճ բերելիս:

Պաստառի վրա գրված էր՝ «Ռոբիկ մարդասպան, Ռոբիկ սրիկա, Քոչարյան վախկոտ, Քոչարյան ստախոս»:

Նշենք, որ ամեն դատական նիստի, երբ Ռոբերտ Քոչարյանը բերվում է դահլիճ, նրա աջակիցները բացականչում են «հերոս» ու «հաղթանակ», իսկ դահլիճի մյուս թևում նստած քաղաքացիները վանկարկում են նույնաբովանդակ արտահայտություններ, որոնք գրված են Վարդգես Գասպարիի պաստառի վրա: Գասպարին պնդում է, որ ինքը ևս պաստառի միջոցով վերաբերմունք է արտահայտում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Այս պահին դատական նիստը շարունակվում է, դատական նիստին այսօր ներկայացել է նաև Քոչարյանի ֆրանսահայ պաշտպան Սևակ Թորոսյանը:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալների պաշտպանները դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էին ներկայացրել: Այս պահին շարունակվում է այս միջնորդության քննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter