
Հարավկովկասյան երկաթուղին և GeoProMining Gold-ը ստորագրել են 2020թ. համագործակցության մասին պայմանագիր
«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և GeoProMining Gold ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը ստորագրել են 2020 թվականին Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պայմանագիրը նախատեսում է 2020 թվականին 269 կիլոմետր երկարությամբ Սոթք-Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալի հնարավոր ավելացում: Ընթացիկ տարում Սոթքից Արարատ հանքաքարը փոխադրվում էր բացառապես երկաթուղով, և տարեվերջին նախատեսվում է փոխադրումների ծավալը հասցնել 1,5 մլն տոննայի, ինչը 2018 թվականի ցուցանիշի համեմատությամբ 10%-ով ավելի է։
Ինչպես նշել է Սերգեյ Վալկոն, GeoProMining Gold ընկերությունը երկաթուղու խոշորագույն գործընկերն է, իսկ ոսկու հանքաքարի փոխադրումները կազմում են ընկերության բեռնափոխադրումների 55%:
Լուսանկարում՝ Սոթքի հանքավայրը
Մեկնաբանել