
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարությունում աշակերտական խորհուրդ ունենալու հարցը բարձրացրել էին դպրոցականները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել