
Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ)
Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:
Լեւոն Սարգսյանը հետախուզվում էր 11 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը ԱԺ երկու գումարումների պատգամավոր է եղել, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:
Լուսանկարը` armlur.am-ի
Մեկնաբանել