
Գրքի երեւանյան փառատոնի մեկնարկը տրված է․#քաղաքը կարդում է
Այսօր Հայաստանի բարեգործական ընդհանուր միության շենքում տեղի ունեցավ Գրքի երեւանյան փառատոնի բացման պաշտոնական արարողությունը։
Նոյեմբերի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Մելիք Ադամյան 2/2 հասցեում տեղի կունենան բազմաբնույթ իրադարձություններ, այդ թվում՝ շնորհանդեսներ, հանդիպում-քննարկումներ, ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, պանելային զրույցներ, համերգներ, կամփոփվեն այս տարվա գրական մրցույթի արդյունքները։
Փառատոնի ծրագրային իրադարձություններին զուգահեռ գործում է գրքի տոնավաճառը․ մասնակից հայկական հրատարակչությունները սահմանել են 20-40% զեղչի հնարավորություն (նկատենք, որ «Անտարես» հրատարակչությունը տաղավար չի ներկայացնում)։
Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ 19։00-ին, որի ընթացքում կազդարարվեն նաեւ այս տարվա գրական մրցույթի հաղթողները։
Փառատոնի ամբողջական ծրագիրն՝ այստեղ։ Բոլոր իրադարձությունների մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ գրքի երեւանյան փառատոնն անցկացվում է 2017 թվականից։
Նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը, նոր գրականության ստեղծմանը նպաստելը։
Ընթացիկ իրադարձություններից մի քանիսին «Հետքը» կանդրադառնա առանձին հրապարակումներով։
Հ․Գ․ լուսանկարը՝ փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից
Մեկնաբանել