HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանը Կարեն Խաչատրյանին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացրել. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Հիշեցնենք, որ դատարանում այսօր դռնփակ նիստով սկսվել էր Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննությունը:

«Հետքի» հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ նիստի ընթացքում դատարանին ներկայացրել է իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Պաշտպանը նշեց նաև, որ Կարեն Խաչատրյանը մասնակցել է դատական նիստին: Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի նոյեմբերի 25-ին:

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Քրգործը, որով կալանավորված է նաև նրա հորեղբայր Գագիկ Խաչատրյանը, առնչվում է վերջինիս՝ ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին:

Լուսանկարում` ձախից Ամրամ Մակինյանը, Կարեն Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter