HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունենում Լոնդունում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում Բելառուս կատարած արդյունավատ այցերի ընթացքում նախանշվել են փոխգործակցության զարգացման համար մեծ ներուժ ունեցող ոլորտներն ու ուղղությունները, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտները։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համատեղ նախագծերի իրականացումը: Վարչապետ Ռումասը նշել է, որ միավորելով ուժերը՝ Հայաստանն ու Բելառուսն ավելի արագ առաջ կշարժվեն այս ոլորտում: «Դուք ունեք ձեր մրցունակ մշակումները, մենք՝ մերը: Պետք է հասկանանք ինչպես դրանք համատեղել՝ սիներգիա ունենալու համար»,-ավելացրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter