HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի նոյեմբերի 25-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Օհանջանյանի պաշտպաններից Վահե Եփրիկյանը:

Սարգիս Օհանջանյանը շուրջ երկու ամիս է` գտնվում է կալանքի տակ, քննչական կոմիտեն նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Վահե Եփրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում  պաշտպանական կողմն էլ Օհանջանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել: Խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակի նոյեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ Մութաֆյանն ու Օհանջանյանը սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Վերը նշված օրը երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Դանիբեկյանը, երբ քայլելով գնում էր դեպի Շենգավիթի դատարան, նրան են մոտեցել երիտասարդներ ու նրանցից մեկը պարբերաբար հարցրել է, թե արդյոք դատավորը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Լուսանկարում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter