HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են

Երեւանի տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Արդեն գործնականում սկսել է երեւանյան վերելակների փոխարինման գործընթացը:

Արդեն գործնականում սկսել է երեւանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են:

Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:

Երեւանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան եւ ավելի հին է: Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ներկայումս քաղաքապետարանը փորձնական ծրագիր է իրականացնում: Հիմնական ֆոնդը փոխարինվելու է փոխառու միջոցներով»,-գրել է Հակոբ Կարապետյանը:

Տես նաեւ՝ Վերելակ. «Ես հոգնել եմ, թողեք հանգստանամ»

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
եթե Երևանում կա փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ, ապա տեսեք թե երկրի մասշտաբով ինչ լավ հնարավորություն կա դրանք տեղում արտադրելու, սակայն չի արվում,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter