HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կալանավորին խոշտանգելու համար մեղադրվող ամբաստանյալն արդարացվեց և դուրս եկավ դատարանի դահլիճից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ քննվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Արմեն Հովհաննիսյանի կողմից կալանավորին խոշտանգելու և պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործով հրապարակվեց որոշում։

Դատավորը խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալին ճանաչեց անմեղ, մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական դիրքի չարաշահման և 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Վերջին 2 հոդվածների վրա կիրառված է համաներում, ուստի ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից։

Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել, որ լինելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ ՝ հանդիսանալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արմեն Աղաջանյանը դեպքից հետո ինքնասպանություն է գործել, մայրը՝ Գայանե Աղաջանյանը պնդում է, որ երկու գործերը կապված են իրար հետ, որդին ինքնասպանություն չի կատարել։ Ինքնասպանության գործը դեռևս նախաքննության փուլում է։

Այսօր նիստի ավարտից հետ Աղաջանյանի իրավահաջորդի՝ մոր ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։ «Դատարանը հաշվի չառավ Հայաստանի դեմ կայացված որոշումները։ 10 տարի առաջ և հիմա խոշտանգման գործերով որևէ բան չի փոխվել։ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն բացասական է որակում, երբ խոշտանգումները վերավորակվում են լիազորությունների անցմամբ, դատավորի համար սա որևէ նշանակություն չունեցավ», - նշեց փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter