Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը դադարեցրել է իր ադամակցությունը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը դադարեցրել է իր ադամակցությունը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ։ Շնորհակալ եմ Ազգային ժողովի կառավարող "Իմ քայլը" խմբակցությանն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում հենց իմ թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաև Ազգային ժողովին՝ ինձ վստահության քվե տալու համար»,- գրել է Էդգար Շաթիրյանը ։
Հիշեցնենք, որ այսօր կայացած նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայկուհի Հարությունյանը։ Որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու ինքնառաջադրվել էին էդգար Շաթիրյանն ու Հայկուհի Հարությունյանը: Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել