HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաշինգտոնը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի պատմական ու ճնշող մեծամասնությամբ երկկուսակցական ընդունումից հետո Կոլումբիայի շրջանի (ընդգրկում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը, խմբ.) խորհուրդը ընդունեց մի բանաձև, որը հաստատում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասվում է  Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունում:

Բանաձևի նպատակն է «ճանաչել ու խորհել 1915թ.-ի Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի և Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթելու կարևորության մասին»:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է այս բանաձևի ընդունումը և հատկապես ողջունում է կրթության կարևորության շեշտադրումը»,- հայտարարել գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Լուսանկարը՝ MICHEL SUESSE/EYEEM/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter