HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Սանասարյանի և մյուսների գործի վարույթը չի կասեցվի. դատավորը չի դիմի Սահմանադրական դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու՝ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, հիշեցնենք, միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, թե ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որն իրականացրել է այս քրեական գործի նախաքննությունը, հակասահմանադրական մարմին է:

Ըստ Սանասարյանի պաշտպաններ Պետրոսյանի և Արսեն Սարդարյանի՝ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։

Միջնորդությունը մերժելու մասին որոշումը կողմերին կտրամադրվի 2 օրվա ընթացքում, մինչ այդ դատավորը հակիրճ պարզաբանեց որոշման հիմքում դրված հանգամանքները:

Դատավորի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են քննիչի լիազորությունները, քննչական մարմնի կարգավիճակը, ինչ վերաբերում է քննչական մարմնի կազմավորման կարգին, Բալայանը նշեց, որ ԱԱԾ մարմինների մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով՝ լիազորված մարմնի համակարգում, այսինքն՝ ԱԱԾ-ում, գործում են մի քանի մարմիններ՝ այդ թվում քննչական: Նույն օրենքը վարչապետին լիազորել է որոշելու ԱԱԾ-ի կազմն ու կառուցվածքը, ինչը վարչապետն արել է՝ օգտվելով իր լիազորությունից: Բացի այդ, Բալայանի խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, ոի դատարանը պարտավոր է դիմել ՍԴ, եթե գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը առերևույթ հակասում է ՀՀ սահմանադրությանը, սակայն կոնկրետ այս դեպքում դատարանը նման հետևություն չի արել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter