
Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել և հետախուզում հայտարարվել
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու համար:
Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել է Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:
Գևորգ Կոստանյանը, որը հայտնում է, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:
Կոստանյանին ՀՔԾ հրավիրելու մասին հայտնի է դարձել դեռևս սեպտեմբերի 26-ից: Այդ ժամանակ, ՀՔԾ-ի փոխնցմամբ, Կոստանյանն ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա:
Հիշեցնեբք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
Մեկնաբանել