HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՀ ՊՆ թեժ գծի տեխնիկական և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև գնահատել թեժ գծի օպերատորների վերապատրաստման կարիքները՝ նախնական դասընթացի և քննարկումների միջոցով: Քարտեզագրված կարիքների հիման վրա կմշակվի ՀՀ ՊՆ ՄԻԲԿ զարգացման նպատակային ծրագիր` «Հետազոտություններ և մեթոդաբանություն» և «Կրթություն և վերապատրաստումներ» հիմնական ուղղություններով:

Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ոլորտի նկատմամբ: Ավստրիայի  պաշտպանության դաշնային նախարարությունը ծրագրի գործընկերներից մեկն է և պատրաստակամ է աջակցել ՀՀ ՊՆ թեժ գծի կարողությունների զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter