HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզին և Անուշավան Սիմոնյանին: «Ամբեր Կապիտալ»-ը ՀՀ-ում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ 

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: «Ամբեր Կապիտալ» ընկերության ղեկավարները վարչապետին ներկայացրել են ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտները, ներդրումային ծրագրերը և ներդրումների ծավալները: Նրանք ընկերության հետաքրքրվածությունն են հայտնել ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու առնչությամբ:

Վարչապետը ողջունել է ընկերության ներդրումային հետաքրքրությունները ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու հարցում և կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության քաղաքական դիրքորոշումը տնտեսական դաշտի ազատ հասանելիության և հավասար հնարավորությունների ապահովումն է, և գործադիրը հետևողական առաջ է շարժվում այս ճանապարհով: Վարչապետը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը տնտեսական որակական փոփոխություններ բերող ծրագրերի իրականացման և Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման համատեքստում:

Հիշեցնենք, որ «Ամբեր կապիտալ» ընկերության անունը հրապարակվել էր որպես «Լիդիան ինթերնեյշնլի» հիմնական բաժնետեր։ Այդ մասին հայտարարել էր «Լիդիանը»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter