HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մարիամ Ալ-Մուհեյրը ՀՀ նախագահին է ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում ԱՄԷ հայեցակարգը և փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված՝ ԱՄԷ-ում իրականացված քայլերը։

Նախագահ Սարգսյանը, կարևորելով Հայաստանում սննդի անվտանգության կառավարման համակարգերի զարգացումը, նշել է, որ անհրաժեշտ է համատեղ աշխատել և օգտագործել առկա մեծ ներուժը։

Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել առաջիկայում սննդի անվտնգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի և ԱՄԷ-ի կառավարությունների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։

Նախագահ Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ ևս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև տեղում ծանոթանալու մեր երկրի մրցակցային հնարավորություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter