HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշ ուղղությունների համար օդի տուրքը հանելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն առաջարկում է ավելացնել Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվողների ցանկը: Նախագիծն ընդունվեց 109 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Կոմիտեն առաջարկում է օրենքով ամրագրել, որ այդ արտոնությունից կարողանան օգտվել օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր օրենքով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով (օդանավակայանի կոդը) օդանավակայաններ առեւտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթներ են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակաշրջանում:

Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ օդի տուրքից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք և Գյումրու «Շիրակ» օդանավակայանի օդային ուղևորները:

Նախատեսվող արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:

Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter