HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ականները հայտարարեցին քաղաքական բոյկոտի մասին` լքելով ԱԺ նիստերի դահլիճը

Երկու օր է՝ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների օրակարգային հիմնական թեման Գագիկ Ծառուկյան-Հայկ Մարության հեռակա բանավեճն է: Ըստ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն հայտնած Աբու Դաբիի թագաժառանգը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է, քաղաքապետարանի վստահեցմամբ, սակայն, սա իրականությանը չի համապատասխանում:

Երկու օր է, ինչ կուսակցությունների ներկայացուցիչներն ընդհատում են միմյանց ելույթները, վիրավորական խոսքեր հնչեցնում, հիշեցնում իրար անցած ճանապարհ: Բանը հասավ նրան, որ «Իմ քայլից» Արփինե Դավոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը լսում-լսում է, սակայն ոչինչ չի հասկանում: ԲՀԿ-ականներն արձագանքեցին` հավանաբար դպրոց չի գնացել, դրա համար չի հասկանում: Արփինե Դավոյանն ասաց` ոչ միայն գնացել է, այլև լավ է սովորել: Պատգամավորներն, իրար հերթ չտալով, այլ նախագծերի քննարկման ժամանակ հերթագրվում էին ելույթների համար և խոսում այս թեմայից:

Ի վերջո ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց քաղաքական բոյկոտի մասին:

«Երկու օր է՝ Գագիկ Ծառուկյանի մի նախադասությունը դարձել է մառազմի ու մազոխիզմի փառատոն, ինչ ասեց չլսեցինք` սկսած Ծառուկյանի փողերից վերջացրած հարցերից, որոնք չէին վերաբերում թեմային: Իսկ թեման այն էր, որ ներդրումները հնարավոր չէ իրականացնել: Մենք էս պայմաններում չենք կարող աշխատել: Մենք այսօր լքում ենք խորհրդարանը, դուք եք պատասխան տալու, թե ինչու կառավարությանը չկարողացանք հարցեր տալ: Մենք քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց Աբովյանը` դիմելով քաղաքական մեծամասնությանը:

Այդ պահին խորհրդարանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի խոսքով` ներդրումների հետ կապված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:

«Եթե որոշ ներդրողներ մտածում են, որ ներդրումները ենթադրում են Երևանի կենտրոնում հողակտորների նվիրատվություն, կարծում  եմ էդտեղ խնդիրներ կան»,- ասաց փոխվարչապետը:

Նիստն այժմ շարունակվում է առանց ԲՀԿ-ականների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter