HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը խոսել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

Խորհրդարանում շարունակվում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն, որի մասին քիչ առաջ հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը: Պատգամավորը հետաքրրքվեց, թե արդյոք վարչապետը տեղյակ է գործի մանրամասներից, և կուզենար հարցի վերաբերյալ վերջինիս մեկնաբանությունը լսել:

«Կարող եմ ասել` ինչ հրապարակված է մամուլում, գործը կապ ունի գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագրի հետ: Երբ լուրը կարդում էինք, ես ու պարոն Ավինյանը, հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել` համարելով կոռուպցիոն ծրագիր՝ նաև մամուլի հրապարակումները հաշվի առնելով»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ Կառավարությունը այդ որոշման համար բավականին շատ քննադատության է ենթարկվել:

«Իսկ հիմա ինչ է պարզվում, պարզվում է որ սուբսիդավորման ծրագրով, որի գնի մի մասը պետությունն է տալիս, մրցույթ է հայտարարվում և մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին, և ըստ մեղադրանքի նյութերի` Սերժ Սարգսյանը հանձնարարում է պետական մարմնին գնել ոչ թե էն ընկերությունից, որ էժան է առաջարկում, այլ էն ընկերությունից, որի անունը համոզված եմ ոչ մեկիդ ոչինչ չի ասի, այդ ընկերության անունն է «Ֆլեշ»: Սա է պատմությունը, քննությունը կպարզի ինչ է, որևէ ավել բան, քան հրապարակված է, չեմ կարող ասել»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter