HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն ստեղծեց Երևանի նվիրատվությունների հարցով քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովը կստեղծի քննիչ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի Երևան համայնքի՝ տարբեր սուբյեկտներից ստացած նվիրատվությունների հարցը:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նիստի սկզբում հայտարարեց քննիչ ժամանավոր հանձնաժողովի ստեղծման մասին:

«ԱԺ կանոնակարգ-օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,- Միրզոյանն ընթերցեց որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, որին միացել են ԲՀԿ-ականները:

Միրզոյանի խոսքով` որոշ մեկնաբանություններ կային հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, սակայն հանձնաժողովն արդեն ստեղծվել է, քանի որ քաղաքական մեծամասնությունը չի ցանկանում, որ լինի տպավորություն, թե չունեն քաղաքական կամք կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter