HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտն ընդլայնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը:

Նախագիծն ընդունվեց 93 կողմ, 2 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Փոփոխություններով առաջարկվում է, որ հրապարակվեն տեղական ինքնակառավարման մարմինների մշակած նորմատիվ ակտերի նախագծերը, ընդլայնվեն համայնքների կայքերում ներբեռնվող տեղեկությունների տեսակները, ինչպես` համայնքային կառույցների՝ կրթական, մշակութային, վերաբերյալ տեղեկությունները, համայնքում իրականացվող շինարարության մասին տեղեկությունները, այնպես էլ՝ համայնքապատկան գույքի մասին տեղեկություններ: Ըստ Լենա Նազարյանի` այս փոփոխությունները միտված են ընդլայնելու տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտը:

Նախագիծը դեռևս պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter