Վ. Հովհաննիսյան. «Անկարևոր երևույթ չէ Վարդան Օսկանյանի անդամակցելը երկրի ամենաուժեղ կուսակցություններից մեկին»
«Ընտրությունները երկու բան կարող են նշանակել՝ սերնդափոխություն կամ իշխանափոխություն, կամ երկուսն էլ: Մեր պարագայում, կարծում եմ, հասունացել են երկուսն էլ՝ և իշխանության մեջ, և ընդդիմության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ մնացած գործընթացները բխում են վերոնշյալ իրավիճակից՝ տարբեր կուսակցությունների միջև լարվածություն, քաղաքական դաշինքների ստեղծում, քաղաքական անձանց տեղաշարժ և այլն: Իսկ եվրոպական կառույցները, Վ. Հովհաննիսյանի խոսքերով, հստակ զգացնել են տվել ՀՀ իշխանություններին, որ Հայսատանին բնորոշ «այլանադակությունները ընտրությունների ժամանակ» այլևս ընդունելի չեն:
Անդրադառնալով «Արտակարագ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին՝ Վ. Հովհաննիսյանը նշեց, որ այդ օրենքը պետք է լինի նաև Հայաստանում, բայց ներկայացված օրինագիծն ընդունելի չէ, իսկ բանակի ներգրավվումը ներքին քաղաքական հարցերում սխալ է: Նրա խոսքերով՝ հավանաբար, կառավարությունը հասկացավ, որ ներկայացված օրինագիծը հակասահամանադրական է:
Վ. Հովհաննիսյանը կասկածելի է համարում, որ օրինագիծը ներկայացվում է այս շրջանում, երբ մոտ են խորհրդարանական ընտրությունները: Նրա խոսքերով՝ քաղաքացին իրավունք ունի մտածելու, որ իշխանությունը նախատեսում է այնպիսի իրավիճակ, որ հարկ կլինի կիրառել այդ օրենքը: Բայց քանի որ ինքը դեռ չի տեսել փոփոխված տարբերակը, ապա չի կարող իր ամբողջական տեսակետը հայտնել:
«Անկարևոր երևույթ չէ Վարդան Օսկանյանի անդամակցելը երկրի ամենաուժեղ կուսակցություններից մեկին: Ինքը հանդիսանալով ակտիվ, բավականին երևացող քաղաքական դեմք, անպայման նոր որականեր ԲՀԿ-ին քաղաքական առումով կհաղորդի»,- հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Վերջինիս կարծիքով՝ դրանից շահում է ոչ միայն ԲՀԿ-ն, այլև Վ. Օսկանյանը, ով այժմ հնարավորություն ունի իր քաղաքական տեսակետերն ու դիրքորոշումն արտահայտել «բավականին լուրջ կուսակցության միջոցով»:
Իսկ ՀՅԴ-ն կոալիցիա Վ. Հովհաննիսյանի խոսքերով՝ կարող է կազմել գաղափարական ընդհանրություններ ունեցող քաղաքական ուժի հետ, սակայն նա հրաժարվեց նշել կոնկրետ կուսակցությունների անուններ: Բացի այդ՝ պետք է լինի կոալիցիայի ստեղծման անհրաժեշտություն:
Անդրադառնալով նաև իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը՝ Վ. Հովհաննիսյանը նշեց, որ դրա արդյունքում իշխանությունը դուրս եկավ ուժեղացած,իսկ ՀԱԿ-ը թուլացած, ՀԱԿ-ից անջատվեցին գործունյա, լուրջ դերակատարում ունեցող մարդիկ: Բայց եթե հիմա «նոր մոդա է միտինգներում պարել», ապա ՀՅԴ-ն այդպես չի վարվում, այն առանց «ցուցադրությունների» է իրականացնում իր գործունեությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել