HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրություններ. տվյալների վերլուծություն մաս II

Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանք այս տարվա վերջին ընտրություններն են։

Հայաստանի չորս մարզերում (Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Շիրակ) գտնվող համայնքներում անցկացվելու են ավագանու անդամի ընտրություններ։ Վերլուծել ենք բաց տվյալները։ 

  • Հոդվածի առաջին մասը կարդացեք այստեղ

Կախված համայնքի մեծությունից եւ բնակչության քանակից՝ ավագանու անդամների թվերը տարբեր են, ըստ այդմ` տարբեր է լինում նաեւ թեկնածուների քանակը։ Ներկայացնում ենք 2005 թ.-ից սկսած հինգ ընտրությունների տվյալներ` ըստ թեկնածուների։ Այս ինֆոգրաֆում երեւում է, թե ամեն ընտրության համար քանի թեկնածու է գրանցվել։ 

 

ՏԻՄ ընտրությունները վերլուծելիս կարեւոր է հասկանալ համայնքում ձեւավորված նախընտրական քաղաքական կոնտեքստը։

Այսպես, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Նորաշեն համայնքում։ Ամիսներ առաջ ավագանին նիստ է հրավիրել եւ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում է կայացրել։ Այս առթիվ սեպտեմբերից Նորաշենում կրքերը չէին հանդարտվում, արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի կողմնակիցները ցույցերն էին անում, այդ թվում նաեւ Կառավարության շենքի դիմաց։

Ավագանիների կազմի փոփոխությունը կարեւոր ցուցիչ է հասկանալու համար, թե որքան ժողովրդավարական է համայնքի կառավարումը, որքան են բնակիչները հետաքրքրված մասնակցելու որոշումների կայացման գործընթացներում։ 
Ստորեւ ներկայացված գրաֆիկը ցույց է տալիս, թե չորս համայնքներում ավագանու թեկնածուներից քանիսն են նոր եւ քանիսը՝ գործող ավագանու անդամ։ Այսպես, Նորաշենում ավագանու կազմը, հնարավոր է, ամբողջությամբ փոխվի, իսկ Դդմաշենում այն գրեթե չի փոխվի, քանի որ միայն մեկ նոր թեկնածու կա։ 

 

Թեկնածուների քանակը վերլուծելով՝ հնարավոր է նաեւ հասկանալ, թե որքանով են մրցակցային ընտրությունները։ Օրինակ, Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ավագանին հինգ հոգուց է բաղկացած ու հենց այդքան էլ թեկնածու կա։ Սա նշանակում է, որ բոլոր թեկնածուները ընտրվելու հնարավորություն ունեն։ Իսկ Շիրակի մարզի Անուշավանում եւ Արարատի մարզի Նորաշենում ընտրությունները ավելի մրցակցային են լինելու։ 

 

Ցավոք, կանայք, որպես կանոն, ՏԻՄ ընտրություններին իրենց թեկնածությունները չեն առաջադրում։ Սրա պատճառները, թերեւս, շատ են. այս թեմայով կարող եք կարդալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված «ՏԻՄ մակարդակում կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներին» զեկույցը։ Այս ՏԻՄ ընտրությունները բացառություն չեն։ Չորս համայնքից միայն երկուսում կա կին թեկնածու։

 

Ակտիվ չեն նաեւ կուսակցությունները։ Չորս համայնքներից միայն երկուսում կան կուսակցական թեկնածուներ, երկուսում էլ ԲՀԿ անդամ են։ Մնացածում բոլորն անկուսակցական են:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter