
Բանակի մարզական ակումբը կարող է վերականգնվել. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու առաջարկը: Այն ընդունվեց միաձայն` 108 կողմ ձայնով:
Այս փոփոխություններով վերականգնվելու է բանակի մարզական ակումբը, և զինծառայության զորակոչված և սպորտում որոշակի հաջողություններ ունեցած քաղաքացիները կարող են ընդգրկվել այս ակումբում: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով` հիմնական նախապատվությունը տրվելու է օլիմպիական մարզաձևերին:
Նախագծերի փաթեթը վաղը երկրորդ ընթերցմամբ կքննարկեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել