
Ախթալայի հանքավայրում պատահարի հետևանքով մահացել է 22-ամյա բանվորը
Քիչ առաջ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից «Հետքին» տեղեկացրին, որ կոմբինատի հանքում, որի սեփականատերը Սերոբ Տեր-Պողոսյանն է, մահացել է 22-ամյա Գարիկ Աղջյանը: Գարիկը նստած է եղել էլեկտրավազի վրա, վերևից ինչ-որ բան է ընկել` կտրելով նրա վիզը:
Գարիկը 1,5 ամիս է, ինչ աշխատում էր հանքում որպես էլեկտրաքարշ: Պատահարը տեղի է ունեցել այն տեղամասում, որտեղ համատեղության կարգով տեղամասի պետն է կոմբինատի տեխնիկական անվտանգության ինժեներ Սամվել Դավիթավյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կոմբինատի աշխատակիցները երկրի նախագահին դիմել էին բաց նամակով, որում բարձրացրել էին ինչպես իրենց աշխատավարձերի, այնպես էլ անվտանգության հարցերի մասին:
Նշենք նաև, որ սա կոմբինատում մահվան երրորդ դեպքն է վերջին 5 տարվա ընթացքում: Այժմ կոմբինատը ղեկավարում է Սերոբ Տեր-Պողոսյանի կինը՝ Մադլեն Թաշճյանը:
Այժմ Եվրադատարանում է Աթալայի լեռնահարստացման կոմբինատի տեխնիկական անվտանգության հարցերով մի գործ: Հայցվորը Շամլուղի նախկին քաղաքապետ Սամվել Շախկյանն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել