
Վերջին հինգ տարվա անտառահատումները Արցախում և Հայաստանում. համեմատություն
Ըստ 2019 թվականի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վիճակագրական տարեգրքերի՝ 2014-2018 թթ. Հայաստանում անտառահատումների ծավալը կազմել է 175.3 հազար խորանարդ մետր (մ³), Արցախում՝ 404.8 հազար մ³: Ստացվում է, որ Արցախում 2014-2018 թթ. 2,3 անգամ ավելի շատ է անտառ հատվել, քան Հայաստանում: Վերջին հինգ տարիներին ամենամեծ անտառահատումը Արցախում եղել է 2017 թվականին՝ 102 488 մ³:
Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության վերջին՝ 2017 թվականի տվյալների՝ 460,91 հազար հեկտար անտառային հողերից անտառ է 258,8 հազար հեկտարը: Ըստ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հայաստանի 334 հազար հեկտար անտառային հողերից անտառ է 289.1 հազար հեկտարը:
Անցած տարի նոյեմբերին «Հետքը» գրել էր, որ Արցախում անտառահատումների ծավալը 2012-2016 թվականներին նույնպես 2,3 անգամ ավել էր, քան Հայաստանում:
Մեկնաբանել