HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը մերժվեց․ նա կշարունակի գտնվել կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հրապարակեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշումը՝ մերժելով նրա պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Մանվել Գրիգորյանը կշարունակի գտնվել կալանքի տակ։

Նշենք, որ պաշտպանները բողոքարկել էին Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 19-ի որոշումը՝ գրավի դիմաց նրան ազատ չարձակելու վերաբերյալ։ Դատարանը գործը քննել ու խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ դեկտեմբերի 16-ին։

Այսօր առաջին ատյանի դատարանում նշանակված է նաև Գրիգորյանի բուն գործով դատական նիստը։ Վերջինս կներկայացվի դատարան, թե ոչ, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մանվել Գրիգորյանը կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է հափշտակություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter